Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ համարում «Դասղեկի այդ ստորացուցիչ վերաբերմունքից հետո՝ հրաժարվեց դպրոց գնալուց» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էինք Երեւան քաղաքի բնակչուհի Գոհար Աթոյանի ներկայացրած պատմությանը։ Տիկին Գոհարը վրդովված էր 9-րդ դասարանցի որդու նկատմամբ դասղեկի եւ դպրոցի (կոնկրետ դպրոցը չնշենք, հաշվի առնելով, որ խնդիրը դպրոցական երեխային է վերաբերում) տնօրինության ցուցաբերած վերաբերմունքից։

Տիկին Գոհարի ընտանիքը, որտեղ մեծանում է չորս դպրոցական Երեխա, անապահով է, նպաստառու։ Նրա մեծ որդին՝ Հայկազը, սեպտեմբերի 1-ին գնացել է դպրոց, որտեղ նրանից դասագրքերի գումար են պահանջել։ Նա ասել է, որ կդժվարանան միանգամից տալ առաջարկելով ընթացքում մաս-մաս վճարել։ Սակայն դասղեկը, Գ. Աթոյանի պնդմամբ, չի համաձայնել եւ դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ նվաստացրել է տղային։ Այն դեպքում, երբ նրան այդ դասագրքերը, որպես նպաստառու ընտանիքի երեխա, անվճար էր հասնում։

Ուրեմն՝ ինչո՞վ է պայմանավորված, որ նպաստառու ընտանիքի երեխայից դասագրքերի գումար են պահանջում, այն էլ՝ նման նվաստացուցիչ ձեւով։ Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք դպրոցի տնօրեն Ռ. Բարսեղյանին, ով, հասկանալի է, այս ամենի հետ կապված իր տեսակետն ունի.

Ծնողի՝ Ձեզ ներկայացրած պատմությունն ամենեւին էլ մոտ չէ իրականությանը։ Ես մեկ փաստարկ բերեմ, եւ Դուք կհասկանաք, որ դասագրքերի վճարի վերաբերյալ խոսք լինել չէր կարող։ Հայկազը ամեն տարի անվճար է գրքերը ստանում, եւ նման խնդիր, բնականաբար, չէր կարող առաջանար։

Բայց ծնողը ասում է, որ միայն անցյալ տարի է, որ երեխան անվճար դասագիրք է ստացել։

Ոչ, չի կարող նման բան պատահել, որովհետեւ ես արձանագրություններ ունեմ։ Տեսեք, միայն 7-րդ դասարանում է տղան դասագրքերի համար վճարում կատարել, ես չեմ եղել այդ ժամանակ տնօրենը եւ չգիտեմ, թե ինչու է նա վճարել։ Բայց ես վերանայել եմ բոլոր արձանագրությունները. Հայկազը եւ վեցերորդ, եւ ութերորդ, եւ հինգերորդ դասարանում անվճար է ստացել դասագրքերը, կարող եք գալ եւ ինքներդ ծանոթանալ փաստաթղթերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ