Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ձեւավորումը։ Ըստ նրան ճանաչողների, վարչապետը կադրային նշանակումներ անելիս առաջնորդվում է մի շարք չափանիշներով։

Նախ կարեւորում է տեխնիկական կրթությունը, վարչարարական հմտությունները, լեզուների, մասնավորապես ռուսերենի գերազանց իմացությունը (ռուսերեն չիմանալը մեծ մինուս է համարում) եւ գերադասում է, որ չինովնիկը որեւէ կուսակցության չպատկանի, ինչը, նրա դիտարկմամբ, կաշկանդող հանգամանք է պետական ապարատում աշխատելիս։

Նա ուշադրություն է դարձնում նաեւ տվյալ չինովնիկի անցած ուղուն, մասնավորապես, թե կարիերայի աճի առումով ինչ ժամկետներում ինչի է հասել։ Ասում են՝ նաեւ խրախուսում է կարիերիստներին ու ամբիցիոզներին՝ ինքն էլ լինելով այդպիսին։ Եվ փորձել է հենց այս սկզբունքներով ընտրել այն 4 նախարարներին, որոնք երեկ նշանակվեցին։ Շատերի համար նրանք բացահայտում էին։

Կադրային փոփոխություններն սրանով չեն սահմանափակվի։ Նախարարներին փոխելու 2-րդ ռաունդը կմեկնարկի մոտ օրերս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ