Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Բազմիցս ենք անդրադարձել այն խնդրին, թե ինչպես են ամեն քայլափոխի ոտնահարվում սպառողների շահերը սննդի մատակարարման եւ վաճառքի կետերում, ինչպես են անորակ, ժամկետանց, կեղծված եւ վտանգավոր սննդամթերք վաճառում ոչ համարժեք գումարի դիմաց։

Մինչդեռ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որ կոչված է կանխելու կամայականությունները, ալպիական մանուշակի բզեզի պես երանության գրկում ճոճվում է՝ ամպագոռգոռ հայտարարություններ անելով թե իր ջանքերի շնորհիվ երկրում սննդի որակի հետ կապված խնդիրներ չկան։ Այն դեպքում, երբ սպառողները, լրագրողներն իրենք են այդ խախտումները հայտնաբերում եւ սպառողներին զգուշացնում դրա մասին։

Հիշեցենք, երբ վերջերս լրագրողները խանութներում բացահայտել էին հայկական ընկերությունների անուններով ռուսական արտադրության ժամկետանց ձվի իրացման դեպքերը, սննդի անվտանգության պետական ծառայությունը, հղում կատարելով իր ուսումնասիրությունների արդյունքների վրա, բացառում էր, որ կարող է նման բան լինել։ Մինչդեռ նախօրեին պետեկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ իսկապես, «Հավիցա» ընկերության տնօրենը Ռուսաստանից հավկիթ ու հավի միս է ներկրել Հայաստան, իսկ հետո իր եւ այլ ընկերության մակնշումներով այդ ապրանքներն իրացրել մայրաքաղաքի խանութներում։

Ուրեմն ինչպե՞ս այդքանից հետո վստահես մի կառույցի հավաստիացումներին, որն անգամ ակնհայտ դեպքերն է փորձում կոծկել։

ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ՝ Խորենացի փողոցում գործող մսի պասաժներում վիճակն այս ամենի ապացույցն է։ Այդ մսի վաճառքի հատվածն առաջին տարին չէ, որ գոյություն ունի, եւ այնտեղ հակասանիտարական եւ հակահիգիենիկ պայմաններում իրացվող մսի վտանգավորության մասին բազմիցս է գրվել ու արծարծվել։ Այստեղ պարբերաբար ստուգումներ են անցկացվել պետական կառույցների կողմից, հսկիչ մարմինները հանդես են եկել կտրուկ հայտարարություններով, բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ