Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի ազատամարտիկների բազմաթիվ մեծ ու փոքր միությունները, որոնցից մի քանիսի ղեկավարները ԱԺ պատգամավորներ են, նախագահականին ցանկեր են ներկայացրել, որպեսզի դրանցում ներառվածները Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգեւատրվեն մեդալներով։ Սակայն այդ ցանկում ներկայացված անուններից եւ ոչ մեկը պարգեւի չի արժանացել։

«Ժողովուրդ»–ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ճիշտ է՝ ձեր ընկեր ազատամարտիկները դիմել են պարգեւներ ստանալու համար, բայց ձեռնունայն են մնացել։ «Մեր բոլոր ընկերներն էլ՝ մարտական, կռվել են, ժամանակին իրենց մեդալները բոլորն էլ ստացել են, բոլորս իրար հետ ենք ստացել։ Ես հիմա կամաչեմ, որ ինձ մեդալ տան։ Մենք կամաչենք, որ մեզ մեդալ տան էսօր։ Իհարկե, դա ծառայող տղերքին չի վերաբերվում։ Թող զինվորներին տան, սպաներին տան»,– պատասխանեց Մովսիսյանը։

Նշենք, որ ԱԺ շատ պատգամավորներ էլ նեղացել ու չեն մասնակցել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված տոնական համերգին, քանի որ շարքային պատգամավորները զորահանդեսին մասնակցելու հրավերներ չեն ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ