Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ Եռաբլուրում թանկարժեք մեքենաների տեղ ու դադար չկար, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գխավորությամբ, այցելել էին՝ հարգանքի տուրք մատուցելու անկախություն կերտած մեր հերոսների հիշատակին։

Այս մեքենաներին նայելով՝ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանը ճիշտ էր։ Իրոք, մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է, եւ կախարդական փայտիկ էլ չկա, որ այս երկաթե նժույգները նորից դարձնեն դդում, իսկ մնացած գումարով բանակին զենք մատակարարեն եւ տնտեսություն զարգացնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ