Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիսի նորընտիր երիտասարդ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ Թույների Մհերի որդին եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան, որոշել է պաշտոնը դեռ պաշտոնապես չստանձնած՝ մեծ շուքով տոնել ՀՀ անկախության 25-ամյակն ու այդ առիթով մատաղ է արել եւ մեկական «պեպսիի» հետ բաժանել մասիսցիներին։ Նա նաեւ անկախության առիթով ծաղկեպսակ է դրել քաղաքի կենտրոնական հրապարակում՝ արցախյան հերոսամարտի զոհերի հուշաքարին։ Իսկ պսակի վրա հերոսներին «փառք» տալուց բացի գրված է՝ «ՀՀ 25-ամյակ»։

Մասիսում այս շրջանում, կարելի է ասել, երկիշխանություն է հաստատվել՝ մինչեւ նոյեմբերի 12-ը նախկին քաղաքապետը՝ Սաշա Հակոբյանը, պաշտոնավարում է, սակայն Համբարձումյանն էլ շտապել է ստանձնել քաղաքապետի գործառույթները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ