Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի վարած կադրային քաղաքականության հակառակորդներն իշխող վերնախավում գնալով ավելանում են: Ուշագրավ է նաեւ այն, որ նա փաստացի խուսափում է ՀՀԿ-ականներին պաշտոններ վստահելուց: Բայց մյուս կողմից մեկ-երկու շաբաթից նա խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի նոր կառավարության ծրագիրը: Նման պայմաններում հարց է ծագում՝ ինչպես իրենց կպահեն ՀՀԿ-ականները:

«Ժողովուրդը» փորձեց ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանից պարզել, թե որքանով հնարավոր է, որ ՀՀԿ խմբակցությունը տապալի նոր կառավարության ծրագրի ընդունումը: Ի պատասխան՝ ասաց. «Բացարձակապես ոչ, դա անհնար է, քանի որ ամեն դեպքում կառավարության պատասխանատվությունը ՀՀԿ-ն է կրում, եւ ովքեր էլ նշանակվեն կառավարության կազմում, իրենք ներկայացնելու են մեծամասնությունը, այսիքն՝ ունենալու են մեծամասնության վստահության քվեն»:

Նա նաեւ ավելացրեց, թե հաճախ այլ խմբակցություններ եւս իրենց վստահությունն են հայտնում կառավարության ներկայացրած ծրագրին: Այլ կերպ ասած՝ եթե խորհրդարանում կառավարության ծրագիրը անցկացնելու համար ձայների պակասություն զգացվի, ՀՀԿ-ն «ժամանակավոր» ընդդիմադիրների խմբակցություններից օգնություն կխնդրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ