Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» թղթակիցը Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին հարցրեց՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, թե նրա որդին խուսափել է բանակում ծառայելուց, բայց աշխատում է ԱԻՆ-ում։ «Ոչ։ Իմ որդին սպա է։ Ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունները։ Հիմա աշխատում է մեզ մոտ՝ փրկարար ծառայությունում։ Դա վայելքի գործ չէ»,– ասաց Ղուկասյանը։

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի լարված հարաբերությունների մասին վաղուց է հայտնի։ Վերջերս Ռաֆիկ Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր. «Ինքն իր աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր քրեական գործերով է անցել եւ փորձում է իր այդ գործելաոճը շարունակել նաեւ իմ մարզպետ աշխատած տարիներին, որը ես թույլ չտվեցի»։ 

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հերքեց մարզպետի հայտարարությունը. «Դա սուտ է։ Եթե փաստ կա, թող ներկայացնի։ Մի քիչ պետք է կարդալ իմանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ