Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ միանգամից 11 նախարարների նշանակեց, այսպիսով ՀՀ կառավարությունն ամբողջական կազմավորված լինելու համար պակասում են ընդամենը երկու՝ ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները: Նոր կառավարության հիմնական ինտրիգը հենց այս երկու պորտֆելների ապագա տիրոջ հարցն է: Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, մինչեւ եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, հնարավոր է՝ վստահվի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:

Վերջինիս անունը մինչ այս շրջանառվում էր որպես ԱԳ ապագա նախարարի: Նոր իրավիճակում առայժմ անհայտ է մնում, թե Սերժ Սարգսյանն ում է պատրաստվում վստահել ԱԳ նախարարի պաշտոնը: Արդյոք նա Էդվարդ Նալբանդյանին հնարավորություն կտա եւս վեց ամիս պաշտոնավարել, թե հենց այս փուլում նրան ցտեսություն կասի, պարզ կդառնա առաջիկա չորս օրերին:

Հիշեցնենք, որ կառավարության կազմավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ