Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել՝ յուրաքանչյուր տարի պետք է հարկային եկամուտները մոտ 60-70 միլիարդ դոլարով ավելացնել։ Միայն այդ դեպքում մեր երկրին վճարունակ կհամարեն ու նոր վարկեր կտրամադրեն։ Դրա համար էլ ՀՀ իշխանություններ Հարկային նոր օրենսգրքով հարկային բեռի ավելացում են նախատեսում։

Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, թեեւ ընդգրկված է կառավարության հրավիրած ԱԺ այս արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց փոփոխված տարբերակը դեռ խորհրդարան չի հասել։

Մեր տեղեկություններով, այն նախօրեին գտնվում էր նախագահականում, որտեղ Սերժ Սարգսյանի համաձայնությանը ստանալուց հետո նոր ԱԺ կուղարկվի։ Եվ երեկ որեւէ պատգամավոր տեղյակ չէր, թե ինչ փոփոխություններ են կատարվել այդ օրինագծում, քանի որ կառավարությունում դրա քննարկումներն անցել են գաղտնի պայմաններում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ