Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դուբայից վերադառնալուց հետո մի կողմ է թողել պաշտոնանկության պատճառով իշխանություններից ունեցած դժգոհությունն ու կառավարությունից վերցրած իրերն է տեղափոխում ՀՀԿ գրասենյակ:

«Նախկին վարչապետը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում առանձնասենյակ ունի, բայց, գրասենյակի աշխատակիցների փոխանցմամբ, նա հիմա այնտեղ հիմնովին է հաստատվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանն այդպիսով փորձում է ներիշխանական զարգացումներին հնարավորինս մոտ լինել, որ մոռացության չմատնվի եւ խաղից դուրս չմնա:

Բացի այդ, նա այդպիսով մոտ կլինի իր սիրելի կառավարության շենքին: Հիշեցնենք, որ մեկ այլ նախկին վարչապետ՝ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ժամանակ առ ժամանակ տնտեսական բլոկի նախարարներին ու պատգամավորներին հրավիրում էր կուսակցության գրասենյակ՝ որոշակի խնդիրներ քննարկելու:

Հայտնի չէ, թե Կարեն Կարապետյանը կպահպանի՞ այդ ավանդույթը, բայց կարծիք կա, թե Հովիկ Աբրահամյանն ինքն է ցանկանում այդ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ