Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը եւս առաջիկայում հրաժարական է ներկայացնելու։

«Ժողովուրդ»-ը Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանից փորձեց պարզել, թե Արգամ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը որքանով են իրատեսական։ Ի պատասխան մեր հարցի՝ նա ասաց. «Ո՛չ, սխալ տեղեկություններ են։ Մեր քաղաքապետը նորմալ աշխատում է, ընդհանրապես չկա նման բան։ Անգամ նման մտադրություն չունի։ Խնդրում եմ, որ այդպիսի տեղեկություններ չտարածեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ