Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Սեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն ի սկզբանե թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս Արտակ Վարդանյանի, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրացման վարպետ է։ Սակայն Վարդանյանը վերջերս ինքնաբացարկ է ներկայացրել։

Մեր տեղեկություններով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ականը հանի թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո, երբ հաղթի ՀՀԿ-ի թեկնածուն, փոխմարզպետի պաշտոնը հանձնեն ՀՅԴ-ականին։

Սեւանում, արդեն տեղեկացրել ենք, բավական թեժ է, գործող քաղաքապետ, անցած ընտրություններում ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի դեմ իշխանությունն առաջադրել է անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ՀՀԿ-ն եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզպետը Սեւանում կենտրոնացրել են ողջ ռեսուրսը, որպեսզի ազատվեն գործող քադաքապետից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ