Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչու ՀՀԿ-ն որոշեց հատկապես Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ, արդյոք ուրիշ թեկնածու չունեին. «Ինչի չունեինք, էնքան մարդ ունեինք»,- ասել է Սահակյանը: Եթե այլ վարչապետացուներ կային, ինչու հենց Կարապետյանը նշանակվեց: «Դա մի տեղ է (վարչապետի պաշտոնը)՝ կամ Կարեն Կարապետյանը պետք է լիներ կամ մեկ ուրիշը»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Հիրավի իմաստուն խոսքեր: Կարապետյանին են նշանակել, որովհետեւ եթե չլիներ նա, ապա փոխարենն ուրիշը կլիներ: «Ժողովուրդ»-ը համառելով՝ փորձել է պարզել, թե, այնուամենայնիվ, ինչու հենց Կարեն Կարապետյանը: «Վերջին հաշվով դա մի տեղ է, եւ այդ տեղի համար նստում, մտածում ես, գտնում ես, առաջիկայում ինչ պետք է՝ կարողանաս կատարես, ընտրում ես Կարեն Կարապետյանին»,- պարզաբանել է ԱԺ նախագահը:

Կասկածից վեր է, երբ Գալուստ Սահակյանը ակտիվ քաղաքականությունից հեռանա, ամենաշատը լրագրողները կտխրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ