Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու եւ Կոտայքի մարզպետները:

Եթե Արարատի դեպքում քննարկվում է նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի, Լոռու դեպքում` ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը, ապա խնդիրը դժվար է Արմավիրի դեպքում: Այստեղ պետք է ուժեղ կադր նշանակել, որ կարողանա մարզի «գեներալիտետի» հետ յոլա գնալ:

Որպես մարզպետացու` Արմավիրում 2 թեկնածուի անուն է շրջանառվում․ մեկն Արմավիրի գազի գրասենյակի պետ Սաշա Մկրտչյանն է, մյուսը` ԱԺ նախագահի նախկին տեղակալ, ՏԿ նախարարի նախկին տեղակալ Գագիկ Ասլանյանը: Իհարկե, չի բացառվում նաեւ լրիվ այլ նշանակում:

Ի դեպ, Լոռվա մարզպետին փոխելը չի նշանակում, թե դժգոհ են նրանից՝ խոսվում է նրան Երեւան, ավելի կարեւոր գործի տեղափոխելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ