Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդը» գրում է. «Նյու-Յորքում կազմակերպված «Հայաստան ներդրումային համաժողով-2016»-ի հիմնական բանախոսներից մեկը ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանն էր:

Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նա վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորված» իշխանական գործիչներից էր: Եւ առաջիկայում պարզ կդառնա` արդյոք Տիգրան Սարգսյանը վերադառնում է Հայաստանի քաղաքական կյանք, թե համաժողովն ընդամենը «կարճատեւ վերադարձ» էր:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարեց 6 տարի, սակայն այդպես էլ չկարողացավ իր ցանկությամբ կառավարություն ձեւավորել: Չկարողացավ ազատվել երկու գագիկներից՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից եւ ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից:

Դե իսկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ընդունված է համարել այն անձը, որը Տիգրան Սարգսյանին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորեց»:

Մի խոսքով` բոլոր նախադրյալները կան, որպեսզի Տիգրան Սարգսյանը փորձի վերադառնալ, առավել եւս, որ նա ԱՄՆ-ից Հայաստան եկավ Սերժ Սարգսյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ