Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության աշխատակիցները վերջին երկու տարիներին լուրջ փորձությունների են ենթարկվել։ Եթե նախկին նախարար Արմեն Մուրադյանը հրահանգում էր ակտիվ լինել Ֆեյսբուքում՝ նաեւ ֆեյքերի միջոցով, նրան փոխարինած Լեւոն Ալթունյանը, ըստ լուրերի, պարտադիր է համարում ռուսերենի ակադեմիական իմացությունը։

Ռուսերեն չիմացողներն աշխատանքը պահպանելու եւ աշխատանքի ընդունվելու փոքր շանսեր ունեն։ Այնպես որ, այս գերատեսչությունում կատակում են, թե Ալթունյանը հնարավոր է նախարարությունում ռուսերենը հռչակի մայրենի լեզու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ