Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ամենօրյա ռեժիմով քայլեր է անում պետական միջոցները խնայելու ուղղությամբ, այնուամենայնիվ պետության հաշվին «վոյաժները» շարունակվում են։

«Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 6-ին պայմանագիր է կնքել «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ի հետ, ինչի արդյունքում ձեռք է բերել 6 հատ ավիատոմս, որից 2– ը բիզնես կարգի, իսկ 4-ը՝ էկոնոմ: Միայն բիզնես կարգի ավիատոմսերի համար քաղաքապետարանը վճարել է 2 մլն 631 հազար դրամ։

Ի դեպ, երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա։ Ենթադրվում է, որ ավիատոմսերը գնվել են հենց այս ուղեւորության համար։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ նա Ռիգայում Երեւանի անվան այգի է բացելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ