Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ քննարկվել է ծրագրի նախագիծը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին: Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետեւել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են:

Ենթադրվում է, որ կառավարության ծրագիրը ԱԺ կներկայացվի երկուշաբթի առավոտյան՝ հոկտեմբերի 24-ին: Խորհրդարանը նոր կառավարության ծրագիրը պետք է քննարկի եւ որոշում կայացնի հինգօրյա ժամկետում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով եկող չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ