Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին 2 ամսվա ընթացքում հայազգի 3 «օրենքով գողերի» կարգավիճակ հարցականի տակ է դրվել։ Նրանց թվում է Անդրանիկ Սողոյանը՝ նույն ինքը «Զապ»–ը, Ժիրայր Բրուտյանը՝ Ժիրո Շահումյանսկին, եւ Արտյոմ Առաքելյանը՝ Նույն ինքը Արտյոմ Լիպեցկին։ Pastinfo-ի փոխանցմամբ, եթե վերջինս քրեական աշխարհի հետ խնդիր է ունեցել Մոսկվայում հոկտեմբերի 13-իՆ, ապա մյուս երկուսը՝ Երեւանում։

Սեպտեմբերի 2-ին Երեւանում տեղի Էր ունեցել գողական հավաք, որին ներկա են եղել Ավետիսյան Սուրենը՝ նույն ինքը Պաշի տղա լենինականցի Սուրոն, Կոբա Ռուստավսկին, ինչպես նաեւ Անդրանիկ Սողոյանը (Զապ Լենինականսկին), որի ժամանակ բացատրություններ են պահանջել Բրուտյան Ժիրայրից, ով ըստ որոշ տեղեկությունների, «օրենքով գող» է թագադրվել 2011 թվականին Հայաստանում։

Հավաքի մասնակիցների որոշումը եղել է աներկբա, «оставлен не вором»։ Օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին, նույն խնդրի առաջ է կանգնել արդեն Զապը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ