Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ պատգամավոր դառնալու ցանկություն ունի գործարար Սիլվա Համբարձումյանը։ Ամենայն հավանականությամբ, գործարարը դա կանի ՀՀԿ-ի միջոցով։

ՀՀԿ-ում այժմյան կին պատգամավորներով ոգեւորված չեն, կա նոր մարդկանց, այդ թվում՝ կանանց պահանջարկ, իսկ Սիլվա Համբարձումյանը հարմար տարբերակ է՝ կկարողանա իր բիզնես եւ մարդկային ռեսուրսն օգտագործել ընտրություններում։ Առավել եւս՝ տիկինը մի քանի անգամ հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու իր ցանկության մասին։

Պատգամավոր դառնալու ծրագրերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սիլվա Համբարձումյանից, սակայն նա առայժմ հրաժարվեց պատասխանել հարցերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ