Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը «Ժամանակ»–ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքն է ֆինանսավորում Վիկտոր Դալլաքյանին եւ հոգում նրա նորաստեղծ կուսակցության ծախսերը։ «Ես Վիկտոր Դալլաքյանի ծրագրերին ու նրա նորաստեղծ կուսակցության ծրագրերին տեղյակ չեմ, բնականաբար ֆինանսավորման հետ որեւէ կապ չունեմ»,-ասաց Նիկողոսյանը։

Վերջինս, սակայն չբացառեց, որ ապագայում հնարավոր է ֆինանսավորի: «Մոտ ապագայում իմ կողմից ղեկավարվող կառույցները պատրաստվում են լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել կառավարության հետ համատեղ։ Եթե նորաստեղծ կուսակցության ծրագրերը համապատասխանեն նոր կառավարության ծրագրերին՝ չեմ բացառում ֆինանսավորումը»,- հավելեց Անդրանիկ Նիկողոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ