Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սկսել է անթաքույց աջակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը:

Այս օրերին նա հանդիպում է ունենում տարբեր հեղինակավոր անձանց, նրանց կուսակցության շուրջ «համախմբելու» համար:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԳ նախկին նախարարի ստեղծած կուսակցության օգտին է աշխատում նաեւ Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ ուժային ղեկավարներից մեկը՝ ՀՀ ազգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանը:

Մեր տեղեկություններով՝ Կառլոս Պետրոսյանը նեղ շրջապատում խոստովանել է, որ Օսկանյանը ԵՄ դեսպանների հետ վերջին հանդիպմանը եկել է համաձայնության, որ այս անգամ ԱԺ ընտրությունների վերաբերյալ խուսափեն շտապ գնահատական տալ:
Հետընտրական ընդվզում լինելու դեպքում, եվրոպացի դեսպանները, Օսկանյանի հավաստմամբ, խոստացել են աջակցել ընդդիմությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ