Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ քաղաքական ու իրավապահ շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը դեռեւս 2014-ին ձերբակալված է եղել եւ պահվել ազգային անվտանգության ծառայությունում: Ավելին՝ անգամ մամուլում հրապարակումներ եղան այդ մասին:

Օդում կախված լուրերի համաձայն՝ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվել է մի գործ, ըստ որի՝ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել. ենթադրվում է` դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը:

Օդում կախված այս լուրերի իսկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ ԱԱԾ-ից: Մեր հարցմանն ի պատասխան` ԱԱԾ-ից հայտնեցին. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում Արշակ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ