Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսին, երբ ծավալվում էին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած դեպքերը, ՀԺ-ն Խորենացիում որպես արգելապատնեշ ծառայող մեքենաներից մեկի վարորդից տեղեկություն էր ստացել, որ ոստիկանությունը հարկադրել է մեքենան թողնել այնտեղ ու հեռանալ:

Հուլիսի 20-ին հարցում էինք արել ոստիկանություն՝ հետաքրքրվելով, թե Խորենացի փողոցում որպես արգելապատնեշ ծառայող մեքենաները ո՞ւմ են պատկանում, ի՞նչ հիմունքներով են վերցվել տերերից, մեքենաների տերերը վճարվո՞ւմ այն օրերի համար, երբ այնտեղ կայանված լինելու պատճառով չեն կարողանում շահագործվել:

Հետաքրքրվել էինք նաեւ, որ եթե մեքենաները վնասվեն, ո՞վ է փոխհատուցելու:

Օրերս ոստիկանությունը պատասխանել է մեր հարցմանը. «Տրանսպորտային միջոցները տրամադրվել են սեփականատերերի կողմից կամավոր հիմունքներով՝ առանց պայմանագրի կամ պայմանավորվածության: Դրանք տրամադրելու դիմաց որեւէ վճարում չի կատարվել»:

Ստացվում է՝ 15 օր դրանք կամավոր-պարտադիր սկզբունքով կայանված են եղել այնտեղ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ