Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 5-ին՝ Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններից երեք օր անց, «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

Փելեշյանին մեղադրանք էր առաջադրվել ծեծի հատկանիշներով, նա ստորագրությամբ ազատ էր արձակվել իր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի եւ որոշ ՀՀԿ-ականների միջնորդությամբ:

Ծեծի ենթարկված հոգեւորականը երեկ «Ժողովուրդ»-ին հյատնեց, որ Փելեշյանը նախօրեին այցելել է իրեն եւ ներողություն խնդրել կատարվածի, իսկ ավելի կոնկրետ՝ իրեն ծեծելու համար:

Մեր հարցին՝ Փելեշյանը նշել է, որ զղջո՞ւմ է կատարվածի համար, Գրիգորյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ միայն ասում էր, որ խորությամբ ներողություն է խնդրում: Ես զգացի, որ նա իրոք զղջում է եւ հետագայում այլեւս նման բան չի անի»:
Ըստ երեւույթին՝ քրեական գործը կկարճվի, եւ քրեական անցյալով ու ներկայով հայտնի Արկադի Փելեշյանը կրկին անպատիժ կմնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ