Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՉԻ»-ն գրում է. «Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 28 ա շենքի բնակիչները դժգոհում են, որ` քաղաքային իշխանությունների աչքի առաջ եւ հենց նրանց թողտվությամբ ոտնահարվում են իրենց իրավունքները, կոյուղու ջրերը խառնվում են խմելու ջրերին, քանդվում է դեպի շենք տարվող ասֆալտը, եւ իբրեւ այդ ամենի հավելում` իրենց երեխաները զրկվում են խաղահրապարակից: Պարզվում է` ոստիկանության նախկին աշխատակից Բագրատ Մարգարյանը, ով հիմա աշխատում է ջրմուղի համակարգում` որպես իրավաբան, ջրագծերը փոխելու քողի տակ փորձում է լայնամասշտաբ շինարարություն իրականացնել` բազմաթիվ անհարմարություններ պատճառելով շենքի բնակիչներին, եւ այդ ամենն անում է Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանի համաձայնությամբ եւ նրա հովանու ներքո»:

Թերթը նշում է, որ քաղաքապետը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հորեղբոր որդին է: «Փաստորեն, պաշտոնյան իրեն անձեռնմխելի համարելով, քաղաքը համարում է իր սեփականությունը եւ ոնց ուզում, այնպես էլ ձեղախեղում է այն: Տիգրան Մեծ 28 ա շենքի բնակիչները նշում են, որ նախագահի վերահսկողական ծառայությունից եկել են եւ արգելել են ինքնակամ շինարարությունը, սակայն նրանց հեռանալուց հետո, «նպատակասլաց» եւ «ժրաջան» շինարարները շարունակել են իրենց աշխատանքը: Ասել է, թե, քաղաքապետի «»դուխը» հերիքել է դեմ գնալ նախագահի վերահսկողական ծառայությանը եւ նա թույլատրել է շարունակել ապօրինի գործողությունները»,-տեղեկացնում է օրաթերթը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ