Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ արդեն մի քանի ամիս Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի 600 սաները հատուկ պատրաստվում էին մայիսի 28-ի տոնին:

«Եւ այ քեզ զարմանք, մայիսի 27-ին, առավոտյան բարձր տրամադրությամբ գալիս են դպրոց` մասնակցելու հանդեսին ու անմիջապես տեղում «քար են կտրում»: Դպրոցի բակում իրենց իսկ ձեռքով տնկած չորս ծիրանենիները, մեկ խնձորենին եւ մեկ կաղնին տապալված են գտնում: Չկարծեք` հորդառատ անձրեւից կամ կարկուտից, այլ չարագործի ձեռքով սղոցելու հետեւանքով: Հինգուկես տարեկան մրգատու ծառերի վրա ցոգոլները մարդու խիղճ են տանջում: Տեսնես ի՞նչ են մտածել, երբ կացնահարել են ծառերը եւ ինչո՞ւ նրանց ձեռքը բռնող չկա:

Թերթը ահազանգից հետո եղավ դպրոցում ու զարմացավ, որ առավոտվա ժամը 9.30-20.30 դպրոցի տնօրենության ահազանգը քաղաքապետարանի, ոստիկանության, համայնքի եւ էլի շատ պատկան գերատեսչությունների կողմից մնացել էր անհետեւանք: Մինչեւ ե՞րբ եւ ինչքա՞ն պետք է հանդուրժվի նման անտարբերությունը»,- հարց է տալիս «Ազգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ