Հայաստանի իշխանական շրջանակին մոտ կանգնած «Ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ Հայաստանում Իրանի դեսպանատունը ՀՀ նախագահի աշխատակազմին տեղեկացրել է, որ հունիսի 6-ին Երեւան ժամանող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցանկություն ունի հանդիպելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ահմադինեժադի ցանկության մասին Իրանի դեսպանն արդեն հայտնել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին: Այս օրերին ՀՀ իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել Ահմադինեժադի օրակարգից Ռ.Քոչարյանի հետ նախատեսված հանդիպումը հանելու համար, սակայն դա կարծես նրանց չի հաջողվելու: