Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՉԻ» հաղորդմամբ` երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 53 տարեկան հասակում մահացել է բանտարկյալ Գագիկ Սաֆարյանը: «Այստեղ շտապօգնությունը գրեթե չի արձագանքում կանչերին: Բժիշկ կանչելը իսկական պատմություն է դառնում: Մինչեւ բարեհաճում են գնալ, բանը բանից անցած է լինում: Անգամ գալու դեպքում միայն մի բան են ասում՝ ցավազրկում են, էն էլ երկար պետք է համոզես, որ մարդն իսկապես վատ է զգում: Մահացողը երեկվանից (այսինքն՝ նախօրեից) իրեն վատ էր զգում, մինչեւ հասկացան, որ մարդն իսկապես վատ է, մինչեւ եկան-տարան, մահացավ»,-թերթի հետ զրույցում ասել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը, որի անունը «ՉԻ»-ն չի հրապարակել: Օրաթերթը խոստանում է կալանավայրի պետ Տիգրան Նավասարդյանի գործունեությանը եւ կալանավայրում տիրող բարքերին եւ ստեղծված վիճակին անդրադառնալ առաջիկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ