Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Հայոց ցեղասպանության օրինագիծը վերստին ընդգրրկվելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում: Այդ մասին Վաշինգտոնից տեղեկացրել է քրդական ANF նորությունների գործակալությունը, որի հաղորդագրության մեջ նշվում է. «Հայոց ցեղասպանության օրինագիծը, որը լարվածություն էր առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, վերստին կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ:

Ստացած տեղեկությունների համաձայն, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նամակ է հղել կոնգրեսականներին, որպեսզի հունիսի 14-ին օրինագիծը մտնի Կոնգրես:

Նամակում կոչ է արվում «Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման» օրինագծի համար կազմակերպել ստորագրահավաք եւ նշվում է, որ այս նոր օրինագիծը համահունչ է լինելու նախորդ տարվա օրինագծին:

Նամակում Հայոց ցեղասպանությունը բնութագրվում է որպես պատմական փաստերով հաստատված իրողություն, միաժամանակ նշվում է, որ այդ իրողությանը 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս արձանագրել են Օսմանյան Թուրքիայում ծառայող ամերիկացի դիվանագետներն ու ժամանակակից ամերիկյան թերթերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ