Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը անդրադառնում է Լեհաստանում ապրող հայերի խնդիրներին` նշելով, որ Լեհաստանում բնակվող հայերի թիվը չի գերազանցում 40 հազարը: Մայրաքաղաք Վարշավայում բնակվում է շուրջ 30 հազար հայ: Լեհահայերը առանձնահատուկ են ոչ միայն գործունեությամբ, այլեւ կենսակերպով ու մտածելակերպով:

«Հայերը Լեհաստանում բնակվում են ավելի քան 600 տարի: Զարմանալի ու ցավալի է, սակայն վեցդարյա կենսագրություն ունեցող հայերը վերջին շուրջ 200 տարիներին Լեհաստանում համայնք չեն ձեւավորել: Մինչեւ վերջին տարիները Լեհաստանում չէին գործում հայկական դպրոցներ: Ի տարբերություն այլ երկրների` Հայ առաքելական եկեղեցին այստեղ չի գործում:

Հայերի կարգավիճակն ու գործունեությունը մեկ բառով նկարագրել անհնար է` անկազմակերպ, ցաքուցրիվ, միմյանցից հեռու:

Լեհաստանում ապրող հայերին կարելի է բաժանել 3 տարբեր խմբերի:

Մի խումբը Լեհաստանում 600 տարվա պատմություն ունեցող հայերն են, ովքեր իրենց անվանում են հայկական ծագմամբ լեհեր: Նրանք ժամանակի ընթացքում ձուլվել են, ընդունել կաթոլիկություն, խոսում են բացառապես լեհերեն եւ միայն Լեհաստանի անկախության հռչակումից հետո են սկսել արմատները զննել, քննել, պարզել ծագումը:

Երկրորդ խումբը 90-ականների ցուրտ ու մութ տարիներին Լեհաստան արտագաղթած հայերն են: Նրանք խոսում են հայերեն, կոչվում նոր լեհահայեր, հայ առաքելականներ են: Տարիներ շարունակ վերոնշյալ երկու խմբերի միջեւ ընդհանուր ոչինչ չի եղել: Գործել են առանձին, ընդհանուր հետաքրքրությունների շրջանակն էլ, ցավոք, նեղ է եղել:

Լեհաստանում գործող հայկական կազմակերպությունների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Նրանք տարբեր գաղափարախոսությունների կրողն են ու տարբեր խնդիրների լուծմանն են ծառայում:

Հայկական ծագմամբ լեհերի հիմնադրած կազմակերպությունների հիմնական առաքելությունը հիշողությունների պահպանումն է` Լվովում թողած իրենց տունը, եկեղեցիներն ու գերեզմանները: Հայաստանը նրանց քիչ է հետաքրքրում:

Նոր լեհահայերի հիմնադրած կազմակերպությունները հիմնականում զբաղվում են հայկական մշակույթի տարածմամբ: Այդ կազմակերպությունները փորձում են Լեհաստանում ծնված հայ երեխաներին կապել հայկական արմատներին:

Վերոնշյալ երկու խմբի հայերը տարիներ շարունակ ապրել են կողք կողքի, սակայն օտարացած: Հենց այդ օտարումն էր պատճառը, որ լիարժեք հայկական համայնք Լեհաստանում չէր ձեւավորվել: Բացը լրացնելու համար անցյալ տարի ստեղծվել է Լեհաստանի հայերի կոնգրես` նպատակ հետապնդելով միավորել բոլոր հայերին:

…Լեհաստանում անլեգալ բնակվող հայերի թիվը նույնպես շատ է: Նրանց վիճակը սարսափելի է` ապրում են վախի մթնոլորտում, սարսափահար, անհանգիստ: Շատերն անգամ հայկական անձնագիր չունեն եւ օգտագործում են Սովետական Միության անձնագիր:

Անլեգալ բնակվող հայերը հիմնականում աշխատում են շուկաներում, ի տարբերություն Հայաստանի` Լեհաստանում բացօթյա առեւտուրն արգելված չէ:

Նրանց ապագան սեւ գույներով է ներկայացնում: Ապագան Լեհաստանում չեն տեսնում, սակայն չեն էլ պատկերացնում իրենց կյանքը Հայաստանում:

Նրանք հույսով սպասում են, որ կլինի համաներում, կստանան փաստաթղթեր ու կապրեն օրինական կյանքով` առանց վախի եւ անհանգստության:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ