Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ամերիկյան կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին` հայցելով օգտագործել բոլոր հնարավոր միջոցները` վերաձերբակալելու համար 19-ամյա Մայք Եփրեմյանի սպանության մեջ կասկածվող Զարեհ Մանճիքյանին:

Դեպքը տեղի է ունեցել 2009-ի նոյեմբերին, Հյուսիսային Հոլիվուդի ավտոկայանատեղիներից մեկում տեղի ունեցած վեճից հետո:

Հետաքննությունը վարել է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը: Տասնութամսյա որոնումներից հետո կասկածյալին հայտնաբերել են Պուերտո Ռիկոյում: 2011-ի մայիսին «Յու.Էս. Մարշալզ Սերվիսի» աշխատակիցները կալանավորել են նրան, բայց մինչեւ Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքին նրան հանձնելը, տեղի դատարանը չնչին մի գումարի դիմաց ազատ է արձակել նրան: Ներկայումս նրա գտնվելու վայրը անհայտ է:

«Այս հարցը շատ է մտահոգում ինձ եւ իմ ընտրազանգվածին: Հայցում եմ ձեր աջակցությունը` վերաձերբակալելու հանցագործին, որտեղ էլ նա գտնվելիս լինի»,- ասված է Շիֆի նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ