Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ գերմանական պրոդյուսերական մի ընկերւթյուն ZDF գերմանական հեռուստակայանի եւ մեկ այլ պրոդյուսերական ընկերության համար պատրաստում է հաղորդումներ` տարբեր ազգությունների ընտանիքների առօրյայի մասին: 130 կեսժամանանոց հաղորդումներ են պատրաստվել արդեն «Ցու Թիշ» («Սեղանի մոտ») սերիալով:

Սերիալի ռեժիսոր Հոլգար Փրոյսը դիմել է Գերմանիայում ապրող գրող եւ թարգմանիչ Սամվել Հովասափյանին` խնդրելով օգնել նկարահանելու հերթական ֆիլմը Հայաստանում, գյուղական մի ընտանիքի մասին: Սամվել Հովասափյանը սիրով ընդառաջել է նրան, կապվելով Հայաստանի իր ընկերներից մեկի հետ` Բյուրականի աստղադիտարանին մերձ Օրգով գյուղից, որը եւ այդ ընտանիքին է գտել, եւ նկարահանող խմբի կեցության հարցն է լուծել:

Գերմանական պրոդյուսերական խումբը օրգովցի Սոսի ընտանիքի առօրյան է նկարահանել, թե ինչպես է վաղ առավոտից, արթնանալու պահից այդ ընտանիքը կազմակերպում իր օրը. առավոտյան կովերի կթելն է նկարահանվել, հետո ընտանիքի մոր` ընտանեկան հոգսերով զբաղվելը, ընտանիքի հոր` այգում աշխատել-բերք հավաքելը, որից հետո նա երեկոյան բերքը տարել է շուկա` վաճառելու: Տանտիկինն ամբողջ օրն իր աղջկա հետ ճաշեր է պատրաստում ընտանիքի համար` այս միջոցով ներկայացվել են հայկական խոհանոցի հայտնի ճաշատեսակները:

Մի խոսքով` ֆիլմն այն մասին է, թե ինչպես են ապրում, աշխատում, սնվում, հանգստանում մի հայ գյուղական ընտանիքում, որն, ի դեպ, շատ ժրաջան ընտանիք է, ըստ Ս. Հովասափյանի, որոշ հաջողություններ ունի, երկհարկանի շենք է կառուցել, մեծ եւ շատ գեղեցիկ պարտեզ ունի, երեք երեխա` երկու տղա եւ մեկ աղջիկ: Ընտանիքի ուխտագնացությունը 13-րդ դարի վանք եւս նկարահանվել է, որը շատ է հետաքրքրել նկարահանողներին. ընտանիքը մասնակցել է ծեսին, մատաղ է արել: Երեւի գեղեցիկ ֆիլմ դուրս գա, որը մյուս տարի գերմանական հեռուստատեսությամբ կցուցադրվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ