Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Կալիֆոռնիայի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Ամերիկայում առաջին անգամ սեպտեմբերի 8-ից 11-ը Լոս Անջելեսի «Թեատր Սենտրում» (Թատերական կենտրոնում) ներկայացվելու են «Կոմիտասի 10-ը պատվիրանները» եւ «Գույներ» պիեսները Հայաստանից ՄԻՀՐ թատերական խմբի կողմից` համագործակցությամբ Լոս Անջելեսում գործող «Հայկական դրամատիկական արվեստների միության»:

Բեմադրությունները նվիրված են լինելու Կոմիտաս վարդապետի ծննդյան 140-ամյակին: Փորձելով փշրել արվեստների ժանրերի, փիլիսոփայությունների եւ տարբեր մշակույթների միջեւ եղած խոչընդոտները, ՄԻՀՐ խումբը բեմադրություններում պատմական ու ավանդական մոտեցումներին միահյուսում է էթնոգրաֆիական պարերի արդի շարժումները: Խմբի ներկայացումները դիտել են Ռուսաստանում (Մոսկվա, Արխանգելսկ, Տյումեն), Եգիպտոսում, Իրանում, Չեխիայում, Լատվիայում եւ Վրաստանում: «Գույներ» պիեսում նկարչական գույների եւ պարային շարժումների միջոցով փորձ է արվում բացահայտել մարմնի եւ տարածության միջեւ գոյություն ունեցող կապը: «Գույները կենդանի «էակներ» են: Ունեն հոգի, մարմին եւ խոսում են իրենց ուրույն լեզվով», բացատրում են նրանք:

Միջազգային թատերական փառատոնը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 18-ը: Մասնակցում են աշխարհի տարբեր երկրների թատերախմբերը: Փառատոնի ընդհանուր տնօրենն է Ջո Պերակիոն, իսկ գործադիր պրոդյուսերը` Թամի Թեյլորը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ