Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, թե «Թուրքիայում հրատարակված քարտեզը Արարատ սարը ընդգրկել է Հայաստանի կազմում»: Երեկ այդ մասին, հենվելով Ֆահրեթդին Օզթոփրաքի վրա, գրել է haberiniz.com կայքը: Ստամբուլի «Հայթերթ» կայքէջի արտատպած հրատարակման մեջ սա համարվում է պետական դավաճանություն, շարունակելով. «Թուրքիայի ֆիզիկական քարտեզի ռելիեֆային հրատարակության մեջ, որը «Գյուրբուզ» հրատարակչության գործն է, ցավոք, Աղրի (Արարատ) սարը ներկայացված է Հայաստանի կազմում: Ազգային կրթության նախարարության հանձնարարականով, տարրական եւ միջնակարգ դպրոցներում օգտագործվող այս քարտեզը, ինչ խոսք, պղտորելու է աշակերտների միտքը: Հայաստանն արդեն հավակնում է Աղրի սարին, պատճառաբանելով, թե հայերին է պատկանում:

Երկու տարի առաջ, երբ Բուրսայում Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելու համար մարզադաշտ էին գնում թուրք եւ ադրբեջանցի մարզասերները, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների ներքին գործերի նախարարության եւ Բուրսայի նահանգապետարանին ենթակա ոստիկանները նրանց ձեռքից խլել եւ աղբարկղ էին նետել Ադրբեջանի դրոշները: Հիմա արդեն 2011-2012 ուսումնական տարվա առթիվ «Գյուրբուզ» հրատարակչությունում հրատարակված քարտեզով Աղրի սարն են նետում Հայաստանի գիրկը: Մի՞թե սա պետական դավաճանություն չէ»:

Չի բացառվում, որ այս ամենը բլեֆ լինի, քանի որ այդպիսի «սկանդալը» չէր կարող վրիպել թուրքական տպագիր մամուլի ուշադրությունից»,- նկատում է «Ազգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ