Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ հոկտեմբերի 6-ին Մայամիի (Ֆլորիդա, ԱՄՆ) «Հատալիա» հիվանդանոցում 82 տարեկան հասակում սրտի կաթվածի հետեւանքով մահացել է Սարգիս Սողանալյանը: Ժամանակակից «թրիլերների» համար հարուստ նյութ պարունակող նրա կյանքի ուղին արկածախնդրություններով լի է եղել: Ճանաչված էր որպես դարի մեծագույն զինավաճառներից մեկը: 1980-ականներին Իրան-Իրաք պատերազմի օրերին Սադդամ Հուսեյնի զենքի գլխավոր մատակարարն էր, անշուշտ, ամերիկյան կառավարության քաջալերանքով: Գործարկում էր բեռնատար ինքնաթիռների մի ամբողջ խմբաքանակ: Սեփականատերն էր առանձնատների մի տասնյակ երկրներում:

1981-ին իրեն մեղավոր էր ճանաչել Մավրիտանիային զենքի վաճառքում տեղ գտած խաբեության գործում, բայց դատավորը, գտնելով, որ պետքարտուղարության վարած միջազգային գործերին է առնչվում գործունեությունը, նրան ժամանակավորապես բաց էր թողել: 1993-ին նրան 6,5 տարվա բանտարկության էին դատապարտել 103 ուղղաթիռներ իրոք անօրինական ձեւով Իրաք փոխադրելու համար, բայց նրան հաջողվեց պատիժը երկու տարվա նվազեցնել այն բանից հետո, երբ ամերիկացի հետախույզներին հայտնեց Լիբանանում կեղծ 100-դոլարանոց բարձրորակ թղթադրամներ շրջանառության մեջ դնելու վայրը: Մի քանի ամիս անց մեկ ուրիշ գործով մեղավոր ճանաչվելուց հետո դարձյալ նրա պատիժը կրճատվել էր, որպեսզի Հորդանան մեկնի եւ մասնակցի պերուացի նախկին հետախույզ Վլադիմիրո Մոնտեսինուսի գործի հետաքննությանը:

Աշխատակցել է Կենտրոնական հետախուզության վարչության եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ:

«Սառը պատերազմի օրերին Երեւան եկած այն անձնավորություններից է, որ կրիտիկական դեր է խաղացել Մ. Նահանգների անունից»,- ասել է Կալիֆոռնիա (Բերքլի) համալսարանի հետազոտական լրագրության դասախոս Լովել Բերգմանը, ով ականատես է եղել, թե ինչպես 1985-ին Սողանալյանի Ժնեւի գրասենյակն են այցելել ամերիկացի, իսրայելցի, պաղեստինցի, լիբանանցի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ամեն անգամ ինչ-որ գործ հարուցվելիս՝ նա իր կառավարական ընկերներին, այդ թվում՝ սենատորներին էր զանգում, որ իրեն պաշտպանեն: «Զարմանալի էր, թե ինչքան բան գիտեր նա», ավելացրել է Բերգմանը, եւ հակառակ անօրինական որոշ գործողությունների՝ նա նաեւ շատ լավ բաներ է կատարել Մ. Նահանգների համար»: 

Սարգիս Կարապետի Սողանալյանը ծնվել էր Իսկենդերունում 1929-ի փետրվարի 6-ին: Հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ ուսումը թողնելով, աշխատանքի է անցել: Ամուսնացել էր Բեյրութում դպրոցի դասատու Շիրլի Ադամսի հետ՝ 1958-ին, ամուսնալուծվել՝ 1970-ականներին: Սահուն խոսում էր անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ արաբերեն: Կարողանում էր հասկացնել իսպաներենով եւ իտալերենով: Նրա զավակներից որդին ապրում է Մայամիում, դուստրը՝ Սոլթ Լեյք Սիթիում: Որդու խոսքերով, վերջին տարիներին նա սնանկացած էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ