Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, թե Apple-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը, որն անցյալ շաբաթ քաղցկեղի հետեւանքով 56 տարեկանում իր մահկանացուն կնքեց, ըստ Khabararmani.com արաբերեն կայքէջի, լավ տիրապետում էր հայերեն լեզվին: Խորամուխ լինելով լեգենդար գիտնական-գյուտարարի կենսագրության մեջ, հիշյալ կայքէջը վկայակոչում է նրան որդեգրած հայ կնոջ՝ Կլեր Հակոբյանի կատարած մեծագույն դերը նրա կյանքում եւ ընդհանրապես նրա հանճարի ձեւավորման գործում:

Ինչպես հայտնի է, Ջոբսը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում եւ որդեգրվել է Կալիֆոռնիայից (Մաունթին Վյու) Պոլ եւ Կլարա Ջոբսերի (վերջինիս օրիորդական ազգանունը՝ Հակոբյան) կողմից, որոնք հետագայում որդեգրել են նաեւ մի աղջիկ՝ Պատտի:

Այդուհանդերձ, Սթիվը բնավ չէր սիրում խոսել իր բիոլոգիական ծնողների մասին, փոխարենը գորովանքով ու երախտագիտությամբ էր արտահայտվում իրեն որդեգրած ծնողների ու հատկապես մոր մասին, որի հարազատ հոգածության ներքո հասակ էր առել ու կրթվել:

Թե որքանով է ստույգ հանճարեղ նորարարի հայերենի իմացության մասին այս տեղեկությունը, կպարզվի շուտով, երբ լույս կտեսնի նրա պաշտոնական եւ Apple-ի կողմից հավաստագրված կենսագրությունը, որի հեղինակն է CNN-ի նախկին գլխավոր տնօրեն եւ British Times-ի նախկին խմբագիր Ուոլտեր Իսաակսոնը: Գիրքը կոչվում է «iSteve: The Book of Jobs»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ