Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործություններով գործերի բաժնի դատախազ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Վիգեն Միլիտոնյանի հետ.

Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում թմրաբիզնեսի շարժը։ Նախորդ տարիների համեմատ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ավելացե՞լ է։

Հայաստանում, ինչպեսեւ աշխարհում, թմրաբիզնեսը համարվում է գերշահույթ բերող բիզնես։ Ցավալի է, որ այդ բիզնեսով զբաղվող մարդիկ չեն կանգնում ոչ մի բանի առաջ: Տեսեք, բուսական ծագում ունեցող թմրամիջոցները (ափիոն, հերոին, կոկաին), հարեւան երկրներում էժան են, իսկ Հայաստանում` անհամեմատ թանկ։ Դա է պատճառը, որ անկախ իրավապահների պայքարից, մեր քաղաքացիները փորձում են դրանք ձեռք բերել եւ վաճառել:

Հիմնականում թմրամիջոց վաճառողները նաեւ օգտագործողներ են, սակայն հանդիպում են նաեւ անձինք, որոնք թմրամիջոց երբեք չեն օգտագործել, ավելին՝ նույնիսկ ոչ ծխախոտ են ծխում, ոչ խմում են, առողջ ապրելակերպ են վարում, բայց ակտիվ իրացնողներ են: Փաստորեն դա նրանց բիզնեսն է, եկամտի կայուն աղբյուրը: Սրանք առավել վտանգավոր տեսակ են:

…Ավելացնեմ, որ վերջին տարիներին իրավապահների համագործակցված աշխատանքի շնորհիվ հատկապես ավելացել է այս հանցագործությունների բացահայտումը, ընդ որում, այժմ ավելի շատ բացահայտվում են իրացնողները: Ասեմ` եթե 2003-ին երկրի տարածքում դատապարտվել է 45 իրացնող անձ, 215 ձեռքբերող է եղել, ապա 2010 թվականին արդեն իրացնողների թիվը հասնում էր 676 -ի, ձեռքբերողներինը` 727-ի:

Վիճակագրությունը վկայում է, որ այս հանցատեսակը երիտասարդացել է։ Ինչո՞վ է պայմանավորված:

Վերջին տարիներին մեզանում շատացել են սինթետիկ ծագում ունեցող թմրամիջոցները (մետամֆետամին, ամֆետամին եւ այլն): Այս թմրամիջոցները Հայաստան են ներմուծվում հիմնականում եվրոպական երկրներից` ծանրոցների միջոցով, որոնք այնտեղի մեր հայրենակիցներն ուղարկում են Հայաստանի իրենց հարազատներին` հագուստի, օծանելիքի, քաղցրավենիքի տեսքով: Հիմնականում հայտնաբերվում են այս թմրամիջոցները, բայց լինում են դեպքեր, որ չեն բացահայտվում եւ շրջանառության մեջ են դրվում:

Ցավալի է, բայց սինթետիկ խմբի թմրամիջոցները տարածված են երիտասարդության շրջանում, մասնավորապես զվարճանքի վայրերում, ակումբներում, դիսկոտեկներում: Լավ կլիներ, որ այս վայրերում ուժեղացվեր ոստիկանական հսկողությունը:

Ի դեպ, կարեւոր մի փաստ եւս. Հայաստանում անհամեմատ քչացել է բուսական տեսակի թմրամիջոցների շրջանառությունը, բայց սա իր հետ բերել է այլ թմրամիջոցի գործածման փաստ, որը ներթափանցել է ՌԴ-ից: Վերջինս, լինելով կոդեինային թմրամիջոց, մատչելի է շատերին. կոդեին պարունակող յուրաքանչյուր դեղահաբի, որն օգտագործվում է կենցաղում, խառնում են բենզին, յոդ, աղաթթու, լուցկու հատիկների գլխիկներ եւ ստանում անհրաժեշտ նվազագույն չափի թմրամիջոց:

Ցավալի երեւույթ է սա, որ տարածված է հատկապես Շիրակի եւ Լոռու մարզերում: Նաեւ շատ վտանգավոր է, քանի որ եթե մյուսները 20-30 տարում են քայքայում օգտագործողի առողջությունը, ապա սա 5-6 ամսում պարբերաբար օգտագործող մարդուն հասցնում է փտախտի:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ