Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների դեմ քաղաքացիական դատարանում հայց է ներկայացվել Գրիգոր Իգիթյանի կողմից: Վերջինս գտնվում է ազատազրկման մեջ եւ կրում է իր պատիժը Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար: Իգիթյանը մեղավոր է ճանաչվել բոլոր քրեական ատյաններում, ընդհուպ Վճռաբեկ դատարան, ավելի քան ութ տարվա լսումներից, դատավճիռներից եւ բողոքարկումներից հետո:

Բանտից Իգիթյանը Երեւանի Կենտրոն համայնքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրանք է ներկայացրել Նաջարյանների դեմ: Նա հայց է հարուցել փոխհատուցելու ֆինանսական կորուստը, որ կրել է երկար տարիների ընթացքում իր կատարած հանցագործության բացահայտման եւ դատապարտման համար: Ներկայումս Նաջարյանների ունեցվածքը դեռ կալանքի տակ է, որը աննախադեպ երեւույթ է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում:

Ըստ Նաջարյանների դատապաշտպանների՝ Իգիթյանի հարուցած հայցի բոլոր պահանջները իրենց լուծումն են գտել իր դեմ հարուցած քրեական գործի դատական բազմաթիվ որոշումներում: Այս որոշումները հիմնավորելու բոլոր փաստարկները Իգիթյանի դեմ հաստատվել են Հայաստանի բարձրագույն դատական ատյաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ