Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ  այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի արդեն պաշտոնական հրաժարականից հետո Աժ նախագահ է դառնալու ներկայիս փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, քաղաքական շրջանակներում սկսել են քննարկել նաեւ Աժ նոր փոխնախագահի հնարավոր թեկնածուների անունները:

«Թեեւ Աժ այդ փոխնախագահի քվոտան ՀՀԿ-ինն է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, անցած շաբաթ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը փորձել է բարեխոսել նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հեղինե Բիշարյանին խորհրդարանի փոխխոսնակ դարձնելու համար, սակայն մերժում է ստացել: Իսկ ՀՀԿ-ում այս օրերին քննարկում են ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի, պատգամավոր Համլետ Հարությունյանի եւ Հերմինե Նաղդալյանի անունները: Մեր տեղեկություններով` ՀՀԿ վերնախավը հակված է վերջինիս թեկնածությանը՝ եվրոպացիներին ցույց տալով, որ Հայաստանի իշխող կուսակցությունը պահպանում է գենդերային հավասարությունը: Այս գումարման Աժ-ի գործունեությանը մնացել է ընդամենը 5 ամիս, եւ ո՛չ Աժ նախագահը, ո՛չ էլ փոխնախագահը էական դերակատարում չեն ունենալու քաղաքական գործընթացներում: Այնպես որ, Հ. Նաղդալյանին Աժ փոխնախագահ դարձնելով՝ իշխանությունները գոնե եւս մեկ «պտիչկա» կստանան եվրոպական կառույցներում»,- գրում է «168 ժամ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ