Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «Ադրբեջանի վերջին երկու նախագահների կարողության մասին շատ է խոսվում: Այս անգամ էլ այդ հարցին է անդրադարձել ֆրանսիական ARTE TV հեռուստաընկերությունը, որ 23-րոպեանոց հաղորդում է պատրաստել Ալիեւի ընտանիքի կալվածքների, ռեժիմի բարբարոսությունների եւ կոռումպացվածության մասին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Եվրոպական կենտրոնը, հաղորդումը հեռարձակվել է նաեւ ֆրանսիական հեռուստաընկերության գերմաներեն լեզվով հեռարձակվող գերմանական բաժանմունքի կողմից: Հաղորդման ընթացքում խոսվել է նաեւ Ադրբեջանը լքած եւ Եվրոպայում ապաստան գտած ադրբեջանցի լրագրողների մասին:

Հաստատապես ադրբեջանական իրականությանը վերաբերող նյութերը կարող են հարուստ կերպով ներկայացնել հարեւան երկրում տիրող վիճակը, եթե, իհարկե, անկախ լրագրողներն այդ երկիր մուտքի հնարավորություն ունենային: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ CNN-ի եթերից անգամ Ադրբեջանն ուղղակի հորթի հրճվանքով է գովազդվում»։  

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ