Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում երեկ մանկական բաժանմունքի վերաբացման արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձավ նաեւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում նոյեմբերի 19-ին եւ 20-ին երկու զինծառայողի մահվան փաստին:

«Մենք դատապարտում ենք շփման գծում տեղի ունեցած միջադեպերը եւ մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- նշեց Հեֆերնը:

ԱՄՆ-ը հույս ունի, որ հակամարտությունը խաղաղ եւ արդարացի լուծում կստանա:

«Բռնության ցանկացած դրսեւորում դատապարտելի է, եւ ձգտում ենք Մինսկի խմբի գործընթացի միջոցով խնդրի խաղաղ կարգավորման գործում ունենալ մեր ներդրումը»,- ավելացրեց ԱՄՆ դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ