Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթի հետ հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է. «Օրենսդիր մարմնում պիտի գործունեություն ծավալեն այն մարդիկ, ովքեր տիրապետում են այդ գործունեությանը, կարող են նստել ու նախագծեր մշակել, ովքեր քաղաքական թիմի ծրագրերն ու մոտեցնումները կարող են վերածել օրենքների: Ես ինձ այդքան էլ հարմար չեմ համարում այդ գործունեությանը: Ես ինձ ավելի արդյունաբերության, գործադիր իշխանության մարդ եմ համարում եւ ավելի հաճույքով այդ ոլորտում եմ աշխատում: Ես մի անգամ եղել եմ ԱԺ պատգամավոր եւ որեւէ նիստի չեմ մասնակցել: Եվ ես չեմ համարում, որ այդպիսով մնացածից ավելի սկզբունքային էի, ուղղակի այդպիսին եմ: Եթե ես չեմ ընդունում, որ խորհրդարանն ազնիվ ու արդար է ձեւավորված, եթե տեսնում եմ, որ մարդիկ կան, ովքեր քվե են գողացել, ինձ համար տհաճ է նրանց հետ մի տեղում գտնվելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ