Թերթը գրում է, որ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում 77 կուսակցություն է գրանցված 2012 թվականի դրությամբ: Պետռեգիստրի հասարակական միավորումների, ոչ առեւտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման եւ լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը նշել է, որ դրանցից չորսը լուծարման գործընթացում են, եւս երեքը ենթակա են դրան:
Մարգարյանի խոսքով` նախորդ տարի գրանցվել է չորս կուսակցություն` «Հնչակյան», «Շրջադարձ», «4-րդ հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ»: Այս տարի գրանցման համար դեռեւս դիմել է միայն մեկ կուսակցություն: