Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ վերջին ամիսներին մամուլում պարբերաբար գրվեց այն մասին, որ Հայաստանի Ազգային եւ Երեւանի պետական համալսարանի գրադարաններից առանձնապես խոշոր չափերի հասնող` մի քանի միլիոն դրամի արժողության գրքերի գողություն է կատարվել, որի առնչությամբ նաեւ քրեական գործ է հարուցվել: «Ու չնայած 2011թ. դեկտեմբերի 26-ին հանցավոր խումբը վնասազերծվել էր, եւ ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման էին ենթարկվել, այնուամենայնիվ, մեր հավաստի տեղեկությունների համաձայն, գրադարանից գրքեր գողանալու կասկածանքով երեկ մի քանի ժամ խուզարկության է ենթարկվել նաեւ գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի բնակարանը, որից հետո նրան տարել են Կենտրոնի քննչական բաժին եւ մի քանի ժամ էլ այնտեղ հարցաքննել: Ի դեպ, նախկին տնօրենին հարցաքննում են արդեն 3-րդ անգամ, եւ չնայած մեղադրյալների ինքնությունն արդեն պարզ է, ու քրեական գործով մեղադրանքն էլ առաջադրված, բայց գրքերի գողոնը համառորեն շարունակում են փնտրել նախկին տնօրենի մոտ, ով հիմա արդեն ոչ միայն չի զբաղեցնում Ազգային գրադարանի տնօրենի խորհրդականի պաշտոնը, այլեւ արգելված է վերջինիս մուտքը գրադարան»,-գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ