Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է զարգացնել Վրաստանի բիզնես միջավայրը` նաեւ հայ գործարարներին ինտեգրելով Վրաստանի տնտեսության մեջ: «Բանն այն է, որ օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մեկնել է Վրաստան եւ այնտեղ պայմանավորվածություններ ձեռք բերել ձկնաբուծական ֆերմաներ հիմնադրելու համար: Կոնկրետ տարածքներ են նրան տրվել, որտեղ էլ Այվազյանը պետք է սկսի հիմնադրել ձկնաբուծարանները: «ՉԻ» տեղեկություններով` Վարդան Այվազյանը Թբիլիսիի «Շերատոն» հյուրանոցում հանդիպել է Վրաստանի ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով էլ «կազմակերպել» է Այվազյանի հանդիպումները`համապատասխան կարեւոր մարդկանց հետ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ