Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այլեւս չգիտի, թե ինչպե՞ս բավարարի կուսակիցներին ու կատարի նրանց անհագ պահանջները, որպեսզի նրանց իր կողքին պահի:

Այդ իսկ պատճառով, ասում են` Արթուր Բաղդասարյանը համաձայնության է եկել Սերժ Սարգսյանի հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ի պարտության արդյունքում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը պահպանելու համար:

Այդպիսով` նա միաժամանակ երկու խնդիր կլուծի` չլինելով խորհրդարանական ուժ կխուսափի անհագ կուսակիցներից ու կուսակցությունում առկա պատեհապաշտներից (ձեւակերպումն իրենն է), սակայն ինքը կպահպանի վերին էշելոններում նվիրված պաշտոնն ու բիզնես քվոտաները, որոնք առայժմ վերապահվել են իրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ