Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է խորհրդարան մտնել զարտուղի ճանապարհներով: «Օրերս գրվեց, որ 37 ընտրատարածքում, որտեղից նախորդ ընտրություններին առաջադրվել էր Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, այս ընտրություններում Լիսկայի հովանավորությամբ առաջադրվելու է 28-ամյա  ոմն  Հայկ Գեւորգյան, ով Լիսկայի որդու անգլերենի ուսուցիչն է: Սյունիքում բավականին ծանր են տանում այս թեկնածուի առաջադրումը` համարելով, թե «ով է նա, որ իրենց մոտից պատգամավոր ընտրվի մեծամասնականով»:  Սակայն Սյունիքում կարծիք կա, որ այդ երիտասարդին առաջադրելով` Լիսկան իր եղն է ընդամենը ապահովագրում  ԱԺ-ում: Այսինքն, Սուրիկ Խաչատրյանն այդ թեկնածուին ուզում է անցկացնել խորհրդարան, որպեսզի «բրոնյա» անի իր տեղը խորհրդարանում: Ըստ մշակված ծրագրի, ընտրություններից հետո, եթե բանը հասնի մարզպետների փոփոխությանը, նշված պատգամավորը կհրաժարվի, եւ նրա փոխարեն խորհրդարան կանցնի Սուրիկ Խաչատրյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ