Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթն «Ասում են» խորագրի ներքո գրում է, որ  Ազգային ժողովում «ընտանյոք հանդերձ» ներկայացված Աբրահամյաններից ավագը` Գագիկ Աբրահամյանը, ով «Ալեքսանդր Առաջինի ու նէպի» ժամանակներից է խորհրդարանում «նստած», ամենայն հավանականությամբ, այս անգամ հրաժեշտ կտա իր «նստավայրին»: «ՀՀԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարանում «բազմած» գործարարը, ըստ վերջին «սկզբունքի», միեւնույն ընտրակարգով այլեւս չի «ցուցակագրվի», իսկ մեծամասնական տեղերն արդեն «բախշված» են:

Ասում են նաեւ, թե` Աբրահամյանն ինքն էլ մտադիր չէ նորից առաջադրվելու ու որոշել է լիովին «տրվել» բիզնես գործունեությանը: Թե ինչ է սպասում Աբրահամյան ընտանիքի մյուս եղբայրներին ՕԵԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սերյոժա Աբրահամյանին, որը եւս համամասնական ցուցակով է ընտրված, եւ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրված, էլի անկուսակցական Արմեն Աբրահամյանին, դեռ հստակեցված չէ: Սակայն մեր աղբյուրը վստահեցնում է, որ Աբրահամյանների զարմը, ասում են, այսպես «չի կորչի-գնա», նրանցից մեկը կլինի վաղվա խորհրդարանում: Փողին մուննաթ»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ